ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մարտի 21-ին՝ 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության` անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու եւ նրան վերադարձնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել էր, որ Սյունիքի Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից առեւանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին։