ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը: «Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը եւ այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները տեւական խաղաղության հասնելու միակ միջոցն են»,-թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշել էր Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։