Ըստ Եվրոստատի՝ 2022-ին Իտալիան, Հունաստանը եւ Բուլղարիան Ադրբեջանից ներմուծել են 15 միլիարդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ: 2021-ին Ադրբեջանից Եվրամիության երկրներ գազի ներմուծման արժեքային ծավալը եղել է 3 միլիարդ 892 միլիոն 233 հազար եվրո։ Այսպիսով՝ Ադրբեջանում գազի գնման ծախսերը 2022-ին աճել են գրեթե չորս անգամ։
2022-ին Իտալիան Ադրբեջանից գազի գնման վրա ծախսել է 13 միլիարդ 253 միլիոն 515 հազար եվրո (տարվա ընթացքում ծախսն աճել է 3,9 անգամ), Հունաստանը՝ 1 միլիարդ 962 միլիոն 325 հազար եվրո (աճը՝ շուրջ 4,2 անգամ), Բուլղարիան՝ 383 միլիոն 11 հազար եվրո (աճը տարվա ընթացքում՝ մոտ 8 անգամ):
2022-ին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է մինչեւ 22,3 միլիարդ խորանարդ մետր կամ 18%-ով։ Ադրբեջանից Եվրոպա մատակարարումները եղել են 11,4 միլիարդ խորանարդ մետր։ 2023-ին Ադրբեջանից գազի արտահանումը նախատեսում է հասցնել ավելի քան 24 միլիարդ խորանարդ մետրի, որից առնվազն 12 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Ներկայում Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան եւ Ռումինիան։