ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցությունների 69 անդամներ հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին եւ ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը: