ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբեջանի շրջանառած հերթական ապատեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանի զինված ուժերում իբր անչափահաս երեխաներ են ներգրավվում։
Չարաշահելով երեխաների իրավունքների թեման՝ Ադրբեջանը զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքները շարադրել է իր զեկույցում։ Մարգարյանն ընդգծել է, որ առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:
Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` Մարգարյանը նամակում նշել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների համար Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը Բաքվին կոչ է արել դրա փոխարեն կատարելու իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանին իր դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումները։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է մարտի 24-ին ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։