Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ թե՛ խաղի առումով աճ է նկատվում, թե՛ նաև կազմի երիտասարդացման: Օրինակ՝ կարճ փոխանցումներով և պրեսինգով խաղը ավելի շատ էր, քան առաջ: Մեր հավաքականն ավելի գրագետ խաղաց, քան Կապառոսի օրոք վերջին մեկ տարում: Եթե Պետրակովն այս տեմպը պահի և անգամ եզրափակիչ դուրս գալու առաջադրանք չկատարի, կարծում եմ՝ կշարունակի գլխավորել ազգային հավաքականը: