Նորվեգիան մտադիր է Ուկրաինային փոխանցել դիզելային վառելիքով աշխատող 12 գնացք Կիեւի խնդրանքով։
Ըստ Nettavisen-ի փոխանցման՝ Նորվեգիայի տրանսպորտի նախարար Յոն-Իվար Նիգորդը հայտարարել է, որ վերոնշյալ գնացքները Ուկրաինային կփոխանցվեն ամենայն հավանականությամբ մինչեւ ամառ։ Նախարարը նշել է, որ այդ գնացքներն անհրաժեշտ են Ուկրաինային, քանի որ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան շատ նյութերի, սննդի եւ քաղաքացիական օգնության տրանսպորտայնացման սուր կարիք ունի։
Գնացքների նախապատրաստումն ու տեղափոխումը Ուկրաինա կարժենան մոտ 1 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Նորվեգիան բազմապիսի օգնություն է ցուցաբերում պատերազմող Ուկրաինային։ Մտադիր է տրամադրել նաեւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր։