Հասանք մի սահմանի, երբ մեր ամբողջ ճանաչողությունը դարձավ պատմական` հեռացնելով մեզ իրականությունն ըմբռնելու հրամայականից։ Պատմական ճանաչողությունը դարձավ բեռ եւ ստիպեց կորցնել ժամանակի եւ տարածության հետ հարաբերվելու մեր բնական կարողությունը։ Շարունակ փնտրում ենք պատասխաններ անցյալում եւ բաց ենք թողնում ներկայում լուծումներ գտնելու իրական հնարավորությունները։