ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել: ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ:
Հռոմի ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու հարցը կկարգավորվի փոխընդունելի ձեւով
Մարիա Զախարովան անդրադարձել է նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու հարցին եւ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալուն: «Այդ թեման բարձր մակարդակի շփումներում քննարկման առարկա է: Անհրաժեշտություն չեմ տեսնում բարձրաձայնելու այդ շփումների մանրամասները: Կարծում եմ՝ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի ձեւով»,- ասել է Զախարովան: