ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Երեւանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին 14:23-ին տեղի է ունեցել «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։ Փլուզման հետեւանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի եւ հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական եւ լիարժեք շահագործումը։
«Այս պահին Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով՝ դեպի «Բարեկամություն» կայարան»,-նշել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը։ Նա հավեել է, որ փլուզման հետեւանքով տուժածներ չկան։։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։