Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ 2023-ի հունվար–փետրվարին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած փոխանցումները 3.5 անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Հրապարակված վիճակագրությունը վկայում է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը 1 միլիարդ 100 միլիոն 31 հազար դոլար է` նախորդ տարվա 308 միլիոն 16 հազար դոլարի փոխարեն։ Ընդ որում` գումարային ներհոսքի առյուծի բաժինը ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտներինն է. 1,1 միլիարդ դոլարից ավելի քան 819 միլիոնը Հայաստան է փոխանցվել Ռուսաստանից։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 29 միլիոն դոլար ցուցանիշով։
2022-ի հունվար–փետրվարին ՌԴ-ից Հայաստան էր փոխանցվել 123 միլիոն դոլար, ԱՄՆ-ից` 82 միլիոն դոլար։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2023-ի հունվար–փետրվարին ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 6,6 անգամ։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից կատարված փոխանցումների ծավալը 2,8 անգամ նվազել է։