Իրանի խորհրդարանը ապրիլի 5-ին հատուկ հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է մարտի 29-ին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, որին մասնակցել են երկու երկրների արտգործնախարարները: Նշվում է, որ Բաքվի այդ քայլն արվել է ի հեճուկս իսլամական աշխարհի շահերի: Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի կառավարության գործողությունը բազմաթիվ բացասական քաղաքական հետեւանքներ կունենա, եւ աշխարհի մահմեդականները այն կդիտարկեն աջակցություն ճնշված պաղեստինցիների դեմ սպանությունների եւ հանցագործությունների համար մեղադրվող Իսրայելին:
ԻԻՀ օրենսդիր մարմինն արաբական եւ մահմեդական երկրներին, ինչպես նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությանը հորդորել է դատապարտել Ադրբեջանի այդ քայլը: Խորհրդարանականներն Իրանի ԱԳՆ-ին կոչ են արել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու: