ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպման ժամանակ նախատեսվում է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցը։ «Նախատեսվում է քննարկել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն նաեւ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։ Անդրադարձ կարվի Անկարային եւ Դամասկոսին քառակողմ ձեւաչափով աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ Իրանի՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրի մասնակցությամբ։