Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանի ուղղությամբ։ Վերջինս Խնապատ գյուղի վարչական տարածքում 16:00-ի սահմաններում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար: