Ադրբեջանում շարունակվում են շիա հոգեւորականների նկատմամբ հետապնդումները: Կրոնական կազմակերպությունների գծով աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին Իրանին մեղադրել է սոցիալական ցանցերի միջոցով արշավներ կազմակերպելու համար: Նա հայտարարել է, որ այն պահից ի վեր, երբ մզկիթներում նշանակումների լիազորություններն անցել են կոմիտեին, 118 կրոնական գործիչ հեռացվել է աշխատանքից:
Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ հեռացվածները «քարոզել են իրանական կրոնական գաղափարախոսությունը» եւ «փորձել են Իրանի պետական կրոնի մոդելը տարածել Ադրբեջանի եւ հարեւան այլ երկրների վրա»: