Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունն (USAID) աջակցում է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աշխատուժի զարգացման, աճի խթանման, շուկաների բազմազանեցման, ինչպես նաեւ ամերիկյան շուկայի հետ գործարար կապերի հաստատման հարցերում։
Սյունիքի մարզում արտադրվող «Բորիսովկա» ապրանքանիշի հայկական պանիրները ապրիլի 8-ին համտեսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Դեսպանը հետաքրքրված է հայկական խոհանոցի ավանդույթներով ու սննդի ոլորտի ձեռներեցների հետ շփումների միջոցով ցանկանում է ավելին պարզել։ «Բորիսովկա» ընկերությունը, որը USAID-ի եւ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ծրագրերի նախկին շահառուներից է, կաթնամթերքների արտադրման նպատակով կաթ է ձեռք բերում Սյունիքի մարզի 160 գյուղացիական տնտեսություններից։