Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը համարում են, որ իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելով՝ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները: Իրանի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է անում հարգել Թեհրանին, ձգտել բարիդրացիության, ինչպես նաեւ հեռու մնալ տարածաշրջանի թշնամիներից, դրանց թվում՝ Իսրայելից։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ կանչված Ադրբեջանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին հայտնել են, որ պաշտոնական Բաքուն Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների «դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող եւ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար» «անցանկալի անձ» է հայտարարել, որոնց պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի հայտարարությունը, շեշտել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։ Հաջիզադեի պնդմամբ՝ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում են։