Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի թերակղզին պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, եւ դրան այլընտրանք չկա։ Զելենսկին հավելել է, որ դա անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ հաջող հակահարձակման դեպքում Կիեւը պատրաստ կլինի բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով: «Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին, եւ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, դիվանագիտական նոր էջ կբացենք: Սակայն դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։