ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան։
Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի հաղորդագրության՝ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ: Հանդիպումներ կլինեն նաեւ խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ զրուցակիցների հետ:
Այցի նպատակն է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համագործակցության ամրապնդումը, առկա անվտանգության մարտահրավերների լուծումը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։