Ըստ Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol)՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օդային տարածքը փակ կմնա դեպի Եվրոպա թռիչքների համար մինչեւ 2029 թվականը:
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը եւ Կանադան փակել են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Մեծ Բրիտանիան արգելել է «Աերոֆլոտ»-ի եւ ռուսական մասնավոր ինքնաթիռների թռիչքները:
Ի պատասխան՝ Ռուսաստանը հայելային կերպով արգելել է 36 երկրի ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքում։ Թռիչքները ՌԴ օդային տարածքով կատարվում են միայն Ռոսավիացիայի կամ ԱԳՆ-ի հատուկ թույլտվությամբ։ Բացի դրանից՝ մինչեւ 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի եւ Մոլդովայի օդային տարածքում: