ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցությունն ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին խորհրդական Անահիտ Մանասյանին 69 կողմ, 0 դեմ արդյունքով ընտրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը՝ բոլորն էլ ԱԺ «ՔՊ» խմբակցությունից։
Նախքան ընտրությունը Մանասյանը հայտարարել է, որ այս պաշտոնում իր հիմնական գործիքը չի համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը։