Եվրամիությունն ափսոսանք է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տեղ գյուղի շրջանում զինված բախումների համար, որոնք դարձել են հայ եւ ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու առիթ: «Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991-ի սահմանները, եւ ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, ներառյալ՝ 2022-ի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման առնչությամբ»,-նշված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ շարունակում է պատրաստ լինել աջակցելու այս գործընթացին։ Մենք վերահաստատում ենք զսպվածության եւ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչերը։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։