ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին, խոսել է եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունից: Նա շեշտել է, որ ՌԴ զինված ուժերի եւ անվտանգության դաշնային վարչության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ եւ ձեռնարկել լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումներ։
«Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Բաքվի եւ Երեւանի կողմից փոխադարձ զսպվածության եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ընդգծել է ռուս դիվանագետը։