ՀՀ շրջակա միջավայրի «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջուր։ 2023-ի ապրիլի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից եղել է 1900 մետր 34 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից։
Իսկ ապրիլի 3-12-ը Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով։ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ տեղափոխված 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջրից 7 միլիոն 965 հազար խորանարդ մետրը տեղափոխվել էր այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 3-ը, իսկ մնացած 7 միլիոն 360 հազար խորանարդ մետրը՝ ապրիլի 3-12-ի ընթացքում։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։