Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ապրիլի 13-ին հանդիպել է Կանադայի ադրբեջանցիների ցանցի վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ Հարավային Կովկասում անվտանգության հարցերը: Կանադայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իր երկիրը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուտափույթ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Ժոլին հույս է հայտնել, որ Եվրամիության հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները շուտափույթ հաջող ավարտ կունենան: Նա աջակցություն է հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Բաքուն Փարիզին մեղադրել է Երեւանի օգտին կողմնակալության համար
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ապրիլի 12-ին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը եւ շփման գծի` բռնազավթված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ապրիլի 13-ին հայտարարել է, թե Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը եղել է հաջակցություն Հայաստանի: Բաքվի մեկնաբանմամբ՝ Ֆրանսիան հայտնել է «կողմնակալ եւ անարդար դիրքորոշում»: