Ստոկհոլմի ազատության կենտրոնից հայտնել են, որ Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքներով 2022-ին 7600 հետաքննություն է սկսվել առանձին անձանց նկատմամբ:
Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում, որտեղ նախագահին վիրավորելն, ըստ երկրի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ընդհանուր առմամբ դատապարտվել է 1872 մարդ: Նախագահին վիրավորողին կարող է սպառնալ մինչեւ չորս տարվա ազատազրկում: Այդ ժամկետը երկարացվում է, եթե հանցագործությունը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով:
Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարության՝ 2014-2022 թվականներին Էրդողանն իրեն վիրավորելու համար դատի է տվել 44 հազար 675 մարդու: Էրդողանին նախորդած հինգ նախագահների դեպքում վիրավորանքի համար հարուցվել է ընդամենը 1716 գործ։