ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ապրիլի 11-ի հրամանով մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանների եւ արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչեւ 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար։ Ներկայում այդ արտոնությունը տրվում էր մինչեւ 6 տարեկաններին:
Սահմանվել են թանգարանների եւ արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն եւ օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները:
«Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրով էլ յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։