Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված 15 հազար բնակարաններից 10 հազար 600-ը ձեռք են բերել օտարերկրացիները։ Ամենաշատը՝ 6062 բնակարան, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները, թեեւ տեղեկության մեջ չի նշվում, թե նրանցից քանիսն են միաժամանակ եղել նաեւ Վրաստանի քաղաքացիներ։ Երկրորդ տեղում Իսրայելի քաղաքացիներն են, որոնք անցյալ տարի Վրաստանում գնել են 1892 բնակարան, երրորդում 1321 բնակարան ձեռք բերած Ուկրաինայի քաղաքացիներն են։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2022 թվականին Իրանի 382 քաղաքացի Վրաստանում գնել է 650, Թուրքիայի 307 քաղաքացի՝ 473, Բելառուսի 371 քաղաքացի՝ 446 բնակարան։ Գերմանիայի 325 քաղաքացի Վրաստանում գնել է 424, ԱՄՆ-ի 246 քաղաքացի՝ 376, Ղազախստանի 237 քաղաքացի՝ 294 բնակարան։ Հայաստանի 203 քաղաքացի Վրաստանում 2022 թվականին ձեռք է բերել 285 բնակարան։
2023 թվականի առաջին եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում հասցրել են գնել 5159 բնակարան, որից ՌԴ քաղաքացիները՝ 2187 բնակարան։ 2023-ի առաջին եռամսյակի ընթացքում Իսրայելի 472 քաղաքացի Վրաստանում գնել է 671, Ուկրաինայի 344 քաղաքացի՝ 520, Բելառուսի 135 քաղաքացի՝ 164, Թուրքիայի 102 քաղաքացի՝ 143, Իրանի 102 քաղաքացի՝ 129 բնակարան։ Լեհաստանի 89 քաղաքացի Վրաստանում գնել է 127, Գերմանիայի 88 քաղաքացի՝ 112, Ղազախստանի 89 քաղաքացի՝ 105 բնակարան։ Հայաստանի 79 քաղաքացի 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գնել է 93 բնակարան։