Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սամարղանդում ապրիլի 14-ին անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Միրզոյանի եւ Լավրովի հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարեւորությունը՝ ըստ 2020-2022 թվականների Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների», — նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա դիվանագիտական շփումների մասին։