Մենք ականատես ենք լինում ավելի շատ միմյանց հանդեպ վիրավորական պիտակավորումների, քան քաղաքական բովանդակության կամ քաղաքական գործընթացների։ Այսինքն իշխանության հասցեին հնչում են «կապիտուլյանտ», «դավաճան», իսկ ընդդիմության հասցեին «նախկիններ», «թալանչիներ» մակարդակի հայտարարություններ։