Ըստ գերմանական Tagesspiegel պարբերականի՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Մեծ Յոթնյակի G7 երկրները պետք է ապացուցեն Վլադիմիր Պուտինին, որ նա ուժասպառության եւ հոգնածության պատճառով երբեք ի վիճակի չի լինի իրագործելու իր ծրագրերն Ուկրաինայում։
Նախարարն ընդգծել է, որ անցյալ տարի G7-ն, իբրեւ երկարատեւ գործունեության ճգնաժամային թիմ, դիմակայել է ռուսական ագրեսիային՝ մեկը մյուսի հետեւից հաղթահարելով բոլոր խոչընդոտները, եւ օգնել է Ուկրաինային ու պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ։