Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ), երկամարտի պոկում վարժությունում գրանցելով 320 կգ արդյունք, վստահորոն գրավեց 1-ին տեղը եւ նվաճեց ոսկե մեդալ: Հայաստանցի ծանրամարտիկը հաղթեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում եւ նվաճեց նաեւ փոքր ոսկե մեդալներ:
Գոռ Սահակյանը 15 կիլոգրամով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված 305 կգ արդյունք գրանցած իսպանացի Խուան Էրնանդեսից։ Բրոնզե մեդալակիր դարձավ թուրք Կաան Կահրիմանը 301 կգ-ով (141+160):