Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 18-ին՝ 12:00-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։