ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երեւանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս կարեւորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը եւ ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հակամարտությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի ձեւավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: