Ըստ Եվրոպական միության դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության՝ Եվրամիությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։ Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենությունում Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավար Մարագոս Վասիլիսն է։
Մարագոս Վասիլիսը նույն Գլխավոր տնօրենությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար: Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։
Բացի այս նշանակումից՝ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին: