ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 20-ին՝ 15:40-19:00-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը թիրախավորել է նաեւ ինժեներական աշխատանքներ կատարող տեխնիկան:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: