ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ»,- շեշտել է խոսնակը։ Ըստ նրա՝ այդ հարցում Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն պետքարտուղարությունում մյուսների հետ շարունակում է ներգրավված մնալ: Դիվանագետը նշել է, որ Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս, մասնավորապես ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ առայժմ այլ մեկնաբանություն չունի: