Ըստ ամերիկյան The Hill պարբերականի՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից Կոնգրեսի 19 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով դադարեցնել անսահմանափակ օգնությունն Ուկրաինային։ Կոնգրեսականները շեշտել են, որ ԱՄՆ ազգային եւ տնտեսական անվտանգությունն այլընտրանք է պահանջում:
«ԱՄՆ-ի անսահմանափակ օգնությունն Ուկրաինային պետք է դադարեցվի։ Մենք կտրականապես դեմ կլինենք օգնության ապագա բոլոր փաթեթներին, եթե դրանք չառնչվեն այդ հակամարտության շուտափույթ ավարտին նպատակաուղղված հստակ դիվանագիտական ռազմավարությանը»,- ասված է նամակում:
Օրենսդիրները նաեւ նշել են, որ Կիեւին զենքի մատակարարումների շարունակումը կարող է հանգեցնել հակամարտության սրման եւ է՛լ ավելի մեծ բռնության: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթին եւս վերջերս քննադատություններ է հնչեցրել Ուկրաինային ուղարկվող օգնության առնչությամբ: