«Ալիք Մեդիայի» «Էկոդետ» հաղորդաշարի չորրորդ հաղորդումը նվիրված է ջրային ռեսուրսներին եւ դրանց օգտագործման խնդիրներին։ Հաղորդման վարող, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի հյուրը երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Առաքելյանն է։