Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ապրիլի 23-ին՝ 11:50-ի սահմաններում, նախնական տվյալներով հակառակորդի հրազենային կրակոցից մահացու վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 23-ին՝ 15:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: