ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
«Կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց եւ առեւտրային բեռների ազատ եւ բաց տեղաշարժ, եւ կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները եւ զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից եւ թշնամական գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ: