ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող շախմատիստ Լեւոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը, երբ հայերս ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արոնյանը խոստովանել է, որ անձամբ իր համար ապրիլի 24-ը մտորումների օր է, եւ մտածում է նրա շուրջ, թե ինչի է ինքը հասել որպես հայ ազգի ներկայացուցիչ
«Իմ պատկերացմամբ՝ հիշելու եւ պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն եւ խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը եւ ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է հայ գրոսմայստերը:
Հիշեցնելով «Մահով ավարտվող կյանքն արժանի չէ ապրելու» ասացվածքը՝ Լեւոն Արոնյանը կոչ է արել ապրելու եւ փորձելու հիշել հայ ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար հայերիս կատարած դրական արարքները: