Կանադայի ԱԳՆ-ն նախարար Մելանի Ժոլիի անունից հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ։ Խորապես մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ` Կանադան շեշտել է, որ այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերաբացելwu Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց ու անարգել՝ թույլ տալու մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը»,- ասված է հայտարարության մեջ: Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսելwu բանակցություններն ու զերծ մնալwu սահմանի երկայնքով հետագա սրացումից կամ թշնամական գործողություններից։
Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ դնելու փաստին արձագանքել է նաեւ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն եւ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ «Թող որեւէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում եւ Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջեւ՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արեւմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը»,- ասված է Բուայեի հայտարարության մեջ: