Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Ըստ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական եւ հումանիտար իրադրության, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ ապրիլի 25-ին Երեւանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտգործնախարարի տեղակալների հետ, ինչպես նաեւ առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրումը: