Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների իրավաբանները Բաքվում աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին։
Գերատեսչությունների միջեւ ստորագրված ռազմական համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել իրավական ծառայության կազմակերպման, զինվորական օրենսդրության եւ զինվորական իրավաբանների ծառայողական գործունեության ոլորտում փորձի շուրջ:
Ալեքսանդր Լենցովը՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որը մինչեւ 2020-ը եղել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը։
ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովը կփոխարինի ավելի քան 1 տարի երեք ամիս այդ պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին։ Նշվում է, որ Ալեքսանդր Լենցովը շարունակելու է բանակցություններն ադրբեջոնական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում Հակարիի կամրջին անցակետ տեղակայելու շուրջ։