Լինելով մոտ 300 տարի իսլամացած ժողովուրդ՝ համշենահայերը կարողացան պահպանել հայկական մի շարք ավանդույթներ, բանահյուսական ժառանգություն եւ ամենակարեւորը՝ հայերենը։ Համշենահայերեն երգերը դրա ապացույցն են: Հեռավորությունը չխոչընդոտեց նրանց՝ առերեւույթ իսլամ ընդունելով մնալ հայ: