Ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին քննարկել են Լաչինի միջանցքում եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։
Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: