ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ապրիլի 28-ին պետքարտուղարության որոշմամբ նոր պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Պատժամիջոցները սահմանվել են արտերկրում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանավորմանը մասնակցելու համար:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հրամանատար Մոհամմադ Քազեմին, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հակահետախուզության պաշտոնյա Ռուհոլլա Բազղանդին, նույն կազմակերպության ղեկավարի տեղակալներ Մոհամադ Մեհդի Սայարին եւ Մոհամմադ Հասան Մոհաղեղին: