Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը տեղի ունեցավ թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյան տոնակատարությունը։ Ներկա էին բարձրաստիճան այրեր՝ ՀՀ Կառավարության, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիդերլանդներում թագավորի ծննդյան օրը՝ Թագավորի օրը (Koningsdag), ազգային տոն է, որն ազգային միասնություն եւ համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որն Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։
Հիմնադրումից ի վեր դեսպանատունն արդեն երկրորդ անգամ է տոնում թագավորի օրը Հայաստանում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։