«Թարգի՛ր, լաո» փոդքասթի փորձագետներ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թողարկման ընթացքում քննարկում են խորհրդանիշների եւ դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի հարցերը ժամանակակից իրադարձությունների եւ պատմության լայն համատեքստում։ Նրանց կարծիքով՝ «մարդիկ վաղուց դրոշը չեն նույնականացնում պետության հետ, պետությունն էլ չեն նույնականացնում իրենց հետ», որովհետեւ «կարեւորություն են տալիս ձեւին, ոչ թե բովանդակությանը»։